Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
20.11.2020 | 00:01

…թե պա­տե­րազ­մից հաշ­ված օ­րեր ա­ռաջ Գյում­րիում տե­ղա­կայ­ված «Հյու­սի­սա­յին Կով­կա­սի ռազ­մա­կան օկ­րու­գի առևտրի վար­չու­թյուն» դաշ­նա­յին պե­տա­կան հիմ­նար­կու­թյան օ­բյեկտ­նե­րից մե­կի վրա ՀՀ ՊԵԿ-ը, բնա­կա­նա­բար ոչ ա­ռանց «գե­րա­գույ­նի» գի­տու­թյան ու հրա­հան­գի, տար­վա ըն­թաց­քում թվով 4-րդ ՀԴՄ ակտն է գրում: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, լուց­կու կամ ծա­մո­նի ՀԴՄ կտ­րո­նը չտա­լու հա­մար:


Ի դեպ, ա­սում են նաև, որ հար­կա­յին հա­մա­կար­գի շուրջ 30-ա­մյա պատ­մու­թյան մեջ տար­վա ըն­թաց­քում 4 ան­գամ ՀԴՄ տու­գան­քի ակտ գրե­թե չի գր­վել, ին­չը հիմք է տա­լիս մտա­ծե­լու` հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նաև ռազ­մա­կան ո­լոր­տում փչաց­նե­լու նպա­տա­կին է միտ­ված այս քայ­լը: Հե­տաքր­քիր է, իսկ Ա­լիևին դու ինքդ ՀԴՄ կտ­րոն տվե­ցի՞ր Ար­ցա­խը ծա­խե­լիս:

Դիտվել է՝ 370046

Մեկնաբանություններ